Դավիթ Մելքոնյանը՝ գլխավոր դատախազի տեղակալ


12:30 , 9 հունիս, 2016

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Մելքոնյանը  նշանակվել է  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

Այս մասին տեղեկացանք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջից:

Հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: