Արմավիրի մարզում լրացուցիչ 12 հակակարկտային կայաններ կտեղադրվեն


12:24 , 9 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզի մի քանի համայնքներում լրացուցիչ 12 հակակարկտային կայաններ տեղադրելու նպատակով կառավարությունը հատկացրեց 36 միլիոն դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտը և ուժեղ քամին վնաս է հասցրել մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին:

Դավիթ Լոքյանն ասաց, որ հետագայում կարկուտի հասցրած վնասներներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ, որոնց արժեքը 36 միլիոն դրամ է:

«Գումարը տրամադրվում է Արմավիրի մարզպետարանին»,-ասաց Դավիթ Լոքյանը:

3 միլիոն դրամ գումար էլ հատկացվեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքի դպրոցի տանիքի վերանորոգման համար: