ՀՀ վարչապետի որոշմամբ 3 գյուղփոխնախարար ազատվել է աշխատանքից


11:42 , 9 հունիս, 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտե­սության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և  Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղա­տնտե­սության նախարարի տեղակալների պաշտոններից։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։