Սուրենյան. Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն
11:16 , 9 հունիս, 2016
Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն»,-տեղեկացրեց նա: