Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինը հայտնաբերվել է. ոստիկանություն
11:08 , 9 հունիս, 2016
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Սվետլաննա Աբրահամյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 7-ին, ժամը 20.15-ին, Ս. Աբրահամյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Ս.Դավթի փողոցում գտնվող «Վարդավառի» այգում:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։