Առաջին հերթին սա հարվածում է իշխանություններին և պետականությանը


02:24 , 1 փետրվար, 2013

Ես կարծում եմ՝ դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան ակնհայտ է՝ առաջին հերթին սա հարվածում է իշխանություններին և պետականությանը: Այս պահի դրությամբ ամենակարևոր հարցը Պարույր Հայրիկյանի առողջական վիճակն է: Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են: Բոլորիս իհարկե զայրացնում է այն, ինչ որ տեղի է ունեցել, և բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք, որպեսզի բացահայտենք մեղավորներին: