09:00 , 9 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը, այս մասին ասվում է Fars News կայքում:
Հաղորդվում է, որ ԻՊ-ի գրոհայինները հերթական տեսաուղերձում սպառնացել են պայթեցնել Գիզայի բուրգերը:
Նշվում է, որ ահաբեկիչները «ոչնչացնում են անհավատների կառուցածը»: Եգիպտական բուրգերը նրանք պատրաստվում են պայթեցնել այնպես, ինչպես Իրաքում Նաբու տաճարը, գրում է korrespondent.net-ը։
Աղբյուրը նշում է, որ ԻՊ-ի գրոհայինները չեն խնայում համաշխարհային ժառանգության հուշարձանները, եթե դրանք կապված չեն իսլամի հետ: