Առնվազն 2355 ագրեսիվ մարզասերների մուտքը Ֆրանսիա արգելված է. Figaro


04:19 , 9 հունիս, 2016

168.am–ը գրում է.

Ֆրանսիան արգելել է տարբեր երկրներից ֆուտբոլի 2355 ագրեսիվ մարզասերների մուտքը երկիր՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անվտանգության ապահովման շրջանակներում, որը կսկսվի հունիսի 10-ին Ֆրանսիայում: Այս մասին  տեղեկացնում է Figaro թերթը:

«Առանց հապաղման, առնվազն 2355 ագրեսիվ մարզասերներ, որոնց իրենց հայրենիքում արգելված է այցելությունը մարզադաշտեր, ստացել են Ֆրանսիայի տարածք մուտքի արգելք եւ նախազգուշական նպատակներով գրանցվել որոնվող մարդկանց ցուցակում»,- մեջբերում է թերթը ներքին գործերի նախարարության վիճակագրությունը:

Հասարակական կարգի պահպանության եւ մարզասերների ընդհարումների կանխման համար Ֆրանսիայի տարածք են ժամանել 180 ոստիկաններ մարզական մրցմանը մասնակցող երկրներից: Կարգի պահապանները կգտնվեն մարզադաշտերում, ֆան-գոտիներում, օդանավակայաններում եւ կայարաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: