Լոնդոնում ոստիկանները պայթեցրել են Իսրայելի դեսպանատան դիմաց կայանած կասկածելի ավտոմեքենան


03:45 , 9 հունիս, 2016

Լոնդոնի Հարավային Քենսինգթոն շրջանում ոստիկանությունը պայթեցրել է կասկածելի ավտոմեքենան, որը կայանել էր Իսրայելի դեսպանատան դիմաց, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ պայթեցման պատճառը հանդիսացել է Volkswagen Passat-ի ներսում գտնվող անհայտ պարունակությամբ փաթեթը:

Հարևան փողոցներից և մոտակա շենքերից տարհանվել են հարյուրավոր մարդիկ:

Ինչպես պարզվել է, կասկածելի փաթեթում գտնվել է ավտոմեքենայի տիրոջ անձնական իրերը: