00:43 , 9 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Նյու Յորքի 33-րդ փողոցը ժամանակավորապես Մուհամմեդ Ալիի անունը կկրի:
Քաղաքային իշխանություններն այս որոշումն ընդունել են առաջնորդվելով այն փաստով, որ Ալին այդ փողոցում անցկացրել է ութ մենամարտ:
"Իր ողջ կյանքի ընթացքում նա կրկին և կրկին պաշտպանել է մեծագույնի տիտղոսը, և այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այդ մարդուն հենց մեր քաղաքի սրտում",- փողոցի վերանվանման առթիվ ուղերձում գրել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազոն:
Մուհամմեդ Ալին մահացել է հունիսի 3-ին` 75 տարեկան հասակում: