Գերմանիան և Եվրոպան պետք է մասնակցեն ճգնաժամային տարածաշրջանների կայունացմանը


00:19 , 9 հունիս, 2016

angela-merkel-36504049ac41dad3e49f888451453db7_view_article_newAraratnews.am-ը գրում է.

Գերմանիան և Եվրոպան պետք է պատրաստ լինեն ավելի ակտիվորեն մասնակցելու ճգնաժամային տարածաշրջանների կայունացմանը, չորեքշաբթի հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության «Տրանսատլանտյան գործընկերություն» միջոցառման ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք պետք է պատրաստ լինենք ավելի ակտիվորեն մասնակցելու ճգնաժամային տարածաշրջանների կայունացմանը»,- հայտարարել է նա և ավելացրել, որ ճգնաժամների լուծման՝ «Գերմանիայի և Եվրոպայի ավելի լայն մասնակցության» թեման կքննարկվի Վարշավայի հուլիսյան գագաթնաժողովում, ինչպես նաև «այդ ենթատեքստում հարկ է դիտարկել նաև բունդեսվերի բյուջեի ավելացումը»: