23:39 , 8 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիայի Սենատի դիտարկմանն է ներկայացվել Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցների ռեժիմի «աստիճանական մեղմացման» բանաձևի նախագիծը, հայտնում է TASS-ը:
Այդ առաջարկի քննարկումը սկսվել է չորեքշաբթի օրը Լյուքսեմբուրգյան պալատում խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ժամանակ:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն սկզբունքային նշանակություն»,- համարում է նախագծի հեղինակներից մեկը` Փարիզից սենատոր Իվ Պոցցո դի Բորգոն: Նա կողմ է հանդես եկել գործնական ոլորտում պատժամիջոցների «աստիճանական մեղմացմանը» և ԵՄ-ի քաղաքական ու դիվանագիտական միջոցառումների «վերանայմանը»: