Բարտրան չէր ստանում այն խաղաժամանակը, որը պետք է ստանար. Պույոլ


21:15 , 8 հունիս, 2016

Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդար ավագ Կառլես Պույոլն, ով հանդիսանում է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի նորեկ Մարկ Բարտրայի գործակալը, մեկնաբանել է երիտասարդ պաշտպանի՝ Կատալոնիայից հեռանալու որոշում կայացնելը:

«Բարտրան «Բարսելոնա»-ում չէր ստանում այնքան խաղաժամանակ, որքան պետք է ստանար: Իհարկե, մենք շնորհակալ ենք «Բարսա»-ի ղեկավարությանը, քանի որ նրանք ամեն ինչ արեցին Բարտրային թիմում պահելու համար, սակայն մենք ավելի լավ տարբերակներ պետք է փնտրեինք:

Ես վստահ եմ Բարտրայի կարողությունների վրա և ավելի քան համոզված եմ, որ նա մեծ հաջողությունների է հասնելու ապագայում», – ասել է Պույոլը:

Հիշեցնենք, որ Մարկ Բարտրայի տրանսֆերի Դորտմունդի «Բորուսիա»-ի համար արժեցավ 8 միլիոն եվրո: