Թուրքիան պատռեց «ժողովրդավար»-ի իր դիմակը


18:44 , 8 հունիս, 2016

Բունդեսթագում 2016թ. հունիսի 2-ին «101 տարի առաջ հայերի եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակն ու ոգեկոչումը» բանաձեւի ընդունումից հետո դրսևսևորված թուրքական հիստերիան, Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների հանդեպ սպառանալիքների աննախադեպ տարափը սառը ցնցուղ են համամարդկային քաղաքակրթության համար:
Թուրքիան պատռեց «ժողովրդավար»-ի իր դիմակը: Ցավալիորեն, բայց այսօր աշխարհը փաստորեն ունի նույն Թուրքիան, ինչպիսին որ այն կար 20-րդ դարի սկզբում: