17:09 , 8 հունիս, 2016
Հաղորդվել էր, որ պայթեցվել է քաղաքի ոստիկանության շենքի երկաթբետոնե պատնեշների մոտ կայանված ականապատ միկրոավտոբուսը։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, դրանում 500 կգ կշռող պայթուցիկ է եղել։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Վիրավորները 34-ն են։
Ոստիկանական շենքի մոտ կան բազմաթիվ խանութներ, հասարակական շենքեր, տներ։ Այդ պահին տարածքում բազմաթիվ քաղաքացիներ են եղել։
Մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենայով մոտեցել է երկաթբետոնե պատնեշին՝ փորձելով ներս մտնել։ Ոստիկանները, սակայն, սկսել են կրակել, ինչից հետո էլ նա պայթեցրել է մեքենան՝ տարածքը մարտադաշտի վերածելով։
Ոստիկանության շենքն ու հարակից շինությունները լուրջ վնասներ են կրել։ Հաղորդվում է, որ պատնեշը կանխել է դեպքերի ավելի ողբերգական հնարավոր հետևանքները։