Երջանիկ հայը


20:00 , 8 հունիս, 2016

Շատ երկար չեմ գրի: Չնայած թեման տարողունակ է:

Անհատական երջանկությունն էապես տարբերվում է համայնքային, առավել ևս ազգային երջանկությունից:
Երջանիկ լինելու լիքը անհրաժեշտ պայմաններ կան. Մեկի համար Շենգեն վիզան է, մյուսի համար հարազատի առողջ լինելը , էն մյուսի համար էլ երեխայի ստացած բարձր գնահատականը և այլն: Էս ամեն ինչը կարող ենք ընդհանրացնել ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ մեջ: Լավատեսությունն անհրաժեշտ է երջանկության համար, կամ գուցե հենց ինքն է երջանկությունը:

Համայնքային երջանկություն:
Երևան ջուրը հայտարարում է, որ մինչև 22:00 ջուր չի լինելու, բայց 20:00 ին ջուրը տալիս են: Սա պետության հանդեպ վստահության մեխանիզմ ա ձևավորում: Ինչու համայնքային, քանզի ամբողջ Երևանի ջուրը կտրելը կբերի քաոսի:

Ազգային երջանկությունը, մասնավորապես մեր իրականությունում, ազատագրված բարձունքն ու թշնամու ջախջախված գումարտակն է: Ինչու է էդպես? Ցավոք գենետիկորեն <<Հայի աչքեր տխուր աչքեր>> ի կրողն ենք, ու պայծառացումն ու ընդհանուր լավատեսությունը խորտակվող թշնամին է:

Էս իմ կարծիքն էր: