Սերժ Սարգսյանը՝ Ալիևի ելույթի մասին. Հույս ունեմ, որ «տղայություն» է


16:28 , 8 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին իմ մտահոգությունն եմ հայտնել վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային,- ՀՀ նախագահական նստավայրում Չեխիայի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողով» անունը կարող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով է, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջայոց, օրեր անց ինքը պատրաստվում է  հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով  ոչ ադեկվատության ընկալում ձևավորեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ