Գերմանիայի հավաքականը հերթական կորուստն ունեցավ «Եվրո 2016» -ից առաջ


21:33 , 8 հունիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի կազմում  շարունակվում են հերթական կադրային խնդիրները: Ծնկի խաչաձև մկանի վնասվածք է ստացել իտալական «Ռոմայի» Անտոնի Ռյուդիգերը: Գերմանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզումային հանդիպման ընթացքում: 

Ինչպես տեղեկացնում է  Football Italia-ն՝ ֆուտբոլիստը չի մասնակցի «Եվրո 2016»-ին և բաց կթողնի 6 ամիս:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում վնասվածքի պատճառով «Եվրո 2016»-ին չի մասնակցի նաև Դորտմունդի «Բորուսիայի» Մարկո Ռոյսը: