«Յուվենթուսը» հետաքրքրված է Գյոտցեի ծառայություններով


15:24 , 8 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Յուվենթուսի» ղեկավարությունը պատրաստվում է Մյունխենի «Բավարիային» առաջարկներ ներկայացնել միանգամից երկու ֆուտբոլիստի համար: Թուրինում հետաքրքրված են Մեհդի Բենաթյայի ու Մարիո Գյոտցեի ծառայություններով:

Հետաքրքիր է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին 23-ամյա գերմանացուն տեղ չի երաշխավորել հիմնական կազմում: Նշենք, որ ինքը՝ Գյոտցեն, ցանկանում է հանդիպել ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի հետ՝ իր ապագայի հարցը քննարկելու համար: Վերջինս ավելի վաղ հայտնել է, որ Գյոտցեին չի տեսնում մյունխենյան թիմի հիմնական կազմում, և նրան խորհուրդ է տվել մտածել իր ապագայի մասին: