Այս տարի Գերմանիա ժամանած միգրանտների 80 տոկոսն անձնագիր չի ունեցել. Bild


15:42 , 8 հունիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ ապրիլ Գերմանիա ժամանած միգրանտների շուրջ 80 տոկոսն իր հետ փաստաթղթեր չի ունեցել: Տեղեկատվությունը այսօր տարածել է Bild թերթը:

Ընդամենն այդ ժամանակամիջոցում Գերմանիայում գրանցվել եւ տեղավորվել է 114 հազար միգրանտ, անձնագիր չի ունեցել 90 հազար մարդ: Դա նշանակում է, որ տեղական իշխանություններն ստույգ տվյալներ չունեն այն մասին, թե ինչ են այդ մարդկանց անունները, նախկինում որտեղ են ապրել եւ ինչ ազգության են պատկանում նրանք:

Ավելի վաղ Գերմանիայի ֆեդերալ հետախուզական ծառայության (ԲՆԴ) ղեկավար Գերհարդ Շինդլերը չի բացառել, որ փախստականների տեսքով Եվրոպայում կարող են հայտնվել ահաբեկիչներ:

2015 թվականի արդյունքներով՝ Գերմանիա է ժամանել փախստականի կարգավիճակ հայցող շուրջ 1,1 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: