Խամեսը չի հեռանա «Ռեալ»-ից


14:46 , 8 հունիս, 2016

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի փոխի ակումբային գրանցումը։ «Արքայական ակումբ»-ը մտադիր չէ բաց թողնել կիսապաշտպանին։

24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն։

Ռոդրիգեսը 2015/16թթ մրցաշրջանում «Ռեալ»-ում անցկացրել է 32 խաղ, խփել 8 գոլ։