Brent նավթի գինը գերազանցել է 52 դոլարը


14:26 , 8 հունիս, 2016

Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի գինը լոնդոնյան ICE բորսայում 2015 թվականի հոկտեմբերի 12-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 52 դոլարը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։

Երեկվա ցուցանիշի համեմատ նավթի գինը ցուցաբերել է 1 տոկոսի աճ։

Նավթի գնի աճի ֆոնին ռուբլու ամրապնդումը շարունակվում է։ Դոլարն էժանացել է՝ հասնելով 64.38 ռուբլու։