Հրդեհ ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքում


14:20 , 8 հունիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Հունիսի 8-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախկին շենքում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է մեկ էլ.հաշվիչ, ևս մեկը՝ ջերմահարվել էլ.վահանակում: