13:36 , 8 հունիս, 2016
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ քիչ առաջ պայթյուն է տեղի է ունեցել Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Մարդինի նահանգում:
Պայթուցիկով բեռնված ավտոմեքենան պայթեցվել է Միդյաթի ոստիկանատան առջև: Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով շտապօգնության ավտոմեքենաներ:
Պայթյունի հետևանքով վնասվել են մեծ թվով ավտոմեքենաներ, բռնկվել է հրդեհ: Կան մեծ թվով վիրավորներ: