«Հայոց աշխարհ». 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի նկատմամբ բռնություն գործադրելու համար


10:56 , 8 հունիս, 2016

« Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Մայիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, վաշտը ստուգելու ընթացքում վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանը պարզել է, որ շարքում ալկոհոլ օգտագործած զինծառայողներ կան, որի մասին զեկուցել է գումարտակի հրամանատարին, ապա պահանջել, որ շարքից դուրս գան ալկոհոլ օգտագործած զինծառայողները:

Թվով 6 զինծառայող դուրս են եկել շարքից և ալկոհոլ օգտագործելու համար կապիտանի դիտողության կապակցությամբ վիճաբանել վերջինիս հետ, ձեռքերով, ոտքերով հարվածել նրան։

Վիճաբանությունը շարունակվել է սպայական վրանի մոտ, որտեղ դարձյալ բռնություն է գործադրվել Կ.Խաչատրյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Բոլոր 6 մեղադրյալները կալանավորվել են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։