Ի պատասխան Բունդեսթագի ընդունած բանաձևի՝ Թուրքիան գերմանացի լրագրողներին արգելել է այցելել «Ինջիրլիք»


10:36 , 8 հունիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Թուրքիան գերմանացի լրագրողներին արգելել է այցելել Ադանայում գտնվող «Ինջիրլիք» բազա՝ 1915 թվականի հայերի կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու մասին Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունմանն ի պատասխան: Այս մասին հայտնում է Milliyet-ը։

Ավելի վաղ Գերմանիայի և Թուրքիայի միջև բանակցությունների շրջանակում, որոնք սկսվել էին 2016 թվականի փետրվարին, Բեռլինը Անկարայից պահանջել էր իրեն տրամադրել հավելյալ հնարավորություններ իր ռազմաօդային ուժերի համար, որի մանրամասները չեն գաղտնազերծվել։

Հիշեցնենք, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունվել է հունիսի 2-ին։