Ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի առաջնությունը


09:56 , 8 հունիս, 2016

Ավարտվել է շախմատի եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին: Վերջին տուրում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը առաջատար Աննա Ուշինինան էր: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով և հայ շախմատիստուհին, վաստակելով 8 միավոր, հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:

Մրցաշարի պաշտոնական կայքը հայտնում է, որ Եվրոպայի չեմպիոնուհի է հռչակվել ուկրաինան ներկայացնող Աննա Ուշինինան:

Նույնքան միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց իսպանացի Սաբրինա Վեգա Գուտիերեսը: Բրոնզե մեդալը 8 միավորով նվաճեց բուլղարացի Անտուանետա Ստեֆանովան: Վերջինս լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Լիլիթ Մկրտչյանին: