09:20 , 8 հունիս, 2016
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Ֆրիդմանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկա չի լինի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը, գրում է РИА Новости-ն:
«Նախագահը կնոջ հետ ներկա կլինի իր դուստր Մալիի ավարտական երեկույթին, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում»,- նշել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ օգնականներից մեկը «նամակ կկարդա նախագահի և առաջին տիկնոջ անունից սգո արարողության ժամանակ»:
Հիշեցնենք, որ լեգենդար մարզիկը կյանքից հեռացել է հունիսի 3-ին՝ 74 տարեկանում։