07:37 , 8 հունիս, 2016
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին։
Աթեշյանը գրել Է, թե հայ ազգը օգտագործվում Է իմպերիալիստական ուժերի կողմից և նշել, որ նախագծի ընդունման որոշումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել»։ «Գերմանիայի խորհրդարանը իր իրավասությունների մեջ չմտնող հարցի շուրջ տեսակետ Է արտահայտում։ Գերմանիայի նման սխալ վերաբերմունքն անընդունելի Է»,– գրել Է Աթեշյանը»,–գրում է թերթը։