Siri հավելվածն օգնել է փրկել փոքրիկ ավստրալուհու կյանքը


06:28 , 8 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Ավստրալիայում փոքրիկ երեխան հանկարծակի դադարել է շնչել, և նրա մայրը բժիշկ է կանչել Siri ձայնային հավելվածի օգնությամբ: 

Այս մասին հաղորդում է Mashable-ը՝ նշելով, որ ավստրալուհի Սթեյսի Գլիսոնը հեռու է գտնվել հեռախոսից, երբ նրա մեկ տարեկան աղջիկը սկսել է խեղդվել և գունատվել: Կինն իրեն չի կորցրել և օգտագործելով Hey Siri գործառույթը`շտապ օգնություն է կանչել: 

Siri հավելվածը կանչել է բժիշկներին, որոնք, ժամանակին տեղ հասնելով, փրկել են երեխայի կյանքը: Նշվում է, որ փոքրիկն իրեն արդեն լավ է զգում: