Քվենտին Տարանտինոն վրդովմունք է առաջացրել այն բանով, որ «պոռնիկների» քասթինգ է հայտարարել


05:17 , 8 հունիս, 2016

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն նոր ֆիլմի համար քասթինգի հայտարարմամբ հասարակության վրդովմունքն է առաջացրել, հայտնում է rosbalt.ru-ն: Նա միստիկական վեսթերնի վրա աշխատելու համար հրավիրել է «պոռնիկների»:

Տարանտինոն փնտրում է 18-35 տարեկան բնական կրծքով սպիտակամորթ կանանց, ինչպես նաև մազերի բնական գույնով: Նախագծին մասնակցելու թեկնածուներին նա խնդրել է ուղարկել իրենց լուսանկարները և չափերը` նամակի վրա նշելով «պոռնիկ»:

Այդ իրադարձությունն անհանգստացրել է հոլիվուդյան լրագրողներին: Բարոյականության պաշտպանների խոսքերով` դա հոլիվուդյան խտրականության տիպիկ օրինակ է ըստ սեռական պատկանելիության:

Ռեժիսորի ներկայացուցիչներն ավելի ուշ բացատրել են, որ «պոռնիկ» բառը վերցված է անմիջապես սցենարից: