Բավարիայի ոչ մի ֆուտբոլիստ չի հեռանա, քանի դեռ մենք չենք ցանկանում դա. Ռումենիգե


00:16 , 8 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հասկացրել է, որ մտադիր չէ Մադրիդի «Ռեալին» վաճառել ո՛չ ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբային, ո՛չ էլ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն:


«Հարցը փակված է: Ոչ մի խաղացող չի հեռանա «Բավարիայից», քանի դեռ մենք չենք ցանկանում դա: Լավ հարաբերություններ ունենք «Ռեալի» եւ «Բարսելոնայի» հետ:

Սակայն վաղուց հայտնի է, որ մեր կամքին դեմ չենք վաճառի ֆուտբոլիստի»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Sport1.de-ն: