Մոնտոյան ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»


23:32 , 7 հունիս, 2016

168.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Մարտին Մոնտոյան ևս ցանկանում է հեռանալ թիմից:

Մոնտոյան ցանկանում է գնալ այնպիսի մի թիմ, որտեղ կխաղա հիմնական կազմում:

Նախորդ մրցաշրջանում Մոնտոյան վարձավճարով հանդես էր գալիս Միլանի «Ինտերում», այնուհետև տեղափոխվեց «Բետիս»՝ վարձակալական հիմունքներով: