22:28 , 7 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի Օդեսա-Ռենի մայրուղու 32-րդ կիլոմետրի վրա բանակային վրան է կանգնեցվել, ուր Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ժամանակավորապես տեղափոխել է իր աշխատանքային գրասենյակը:
Ինչպես հայտնում է DW.com-ը` Սաակաշվիլին մտադիր է այնտեղ աշխատել, քանի դեռ ամբողջական ծավալով միջոցներ չեն հատկացվել այդ ճանապարհի վերանորոգման համար:
«Իմ տեղափոխումը վրան ոչ թե էպատաժ է, այլ անհրաժեշտություն», - ասել է Սաակաշվիլին:
Ներկա պահին 300 կմ երկարությամբ ճանապարհը վատ վիճակում է գտնվում, սակայն անհրաժեշտ 1.2 մլրդ գրիվնայից վերանորոգման համար հատկացվել է միայն 600 մլն-ը: Արդյունքում միայն 8 կմ ճանապարհ է վերանորոգվել: