Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը ազատվել է պաշտոնից


22:20 , 7 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը։

Նրա տեղեկացմամբ, վարչապետը համապատասխան որոշումը ստորագրել է այսօր։

Նշենք, որ Մովսեսյանը համարվում է ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկը. Նա ՔԱԳՎ պետ էր դեռ 2004 թվականից։