Դերասանուհի Զառա Արամյանը տեղափոխվել է Սրտաբանական հիվանդանոց. shamshyan.com
21:52 , 7 հունիս, 2016
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ սիրված դերասանուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ և վարող Զառա Արամյանը տեղափոխվել է Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ստենդավորում են կատարել և նա մի քանի օր մնալու է հիվանդանոցում: SHAMSHYAN.com-ը առողջություն է ցանկանում Զառա Արամյանին և նրա ընտանիքի անդամներին: