Իտալական Միլանի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հոսպիտալացվել է


19:34 , 7 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին Միլանում շտապ տեղափոխվել է հիվանդանոց, - տեղեկացնում է Bloomberg-ը:

Իտալիայի նախկին վարչապետի մոտ ախտորոշվել է սրտի ծանր առիթիմիա, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

79-ամյա պաշտոնյան առաջիկա օրերին հիվանդանոցից դուրս կգրվի: 

Հիշեցնեք, որ Բերլուսկոնին ներկայում գտնվում է «ռոսոներիի» բաժնետոմսերը վաճառելու բանակցությունների ընթացքում: