19:26 , 7 հունիս, 2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Ռազմիկ Մարկոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Ռազմիկ Մարկոսյանը ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Գագիկ Արզումանյանը: