Ամերիկահայ դիզայներ Քերոլին Ռաֆայելյանը ներառվել է Forbes-ի` ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց ցուցակում


20:33 , 7 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ամերիկահայ դիզայներ Քերոլին Ռաֆայելյանը  ներառվել է Forbes ամսագրի՝ ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց 2-րդ ամենամյա ցուցակում. այս կանայք ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը: 

Ինչպես գրում է ամսագրի կայքը` Քերոլինը 2004-ին հիմնել է Alex&Ani ոսկերչական ընկերությունը` զբաղվելով Ռոդ Այլենդում իր հոր հիմնած ոսկերչական գործարանի զարգացմամբ:  

Հայուհին կենդանակերպի նկարներով թևնոցների նոր շարք է թողարկել, որը դարձել է նրա ապրանքանիշի հիմնական արտադրությունը:  

2010-ին ընկերության եկամուտը կազմել է ավելի քան  4.5 մլն դոլար: 2015-ին ընկերության վաճառքը հասել է 500 մլն դոլարի, որի շնորհիվ էլ 49-ամյա գործարարուհին հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ կանանց ցուցակում: Քերոլինն իր հիմնադրած ընկերությունն անվանել է երկու դուստրերի անունով: