18:22 , 7 հունիս, 2016
Lurer.com-ը գրում է.
Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Մալոյան եղբայրներին նվիրված աթլետիկայի առաջին հուշամրցաշարը:
Միջազգային օրացուցային պլանով նախատեսված հուշամրցաշարը վարկանիշային էր, որում օլիմպիական ուղեգրերի համար եռացատկ և հեռացատկ մրցաձևերում պայքարել է հանրապետության մարզադպրոցների շուրջ 50 մարզիկ: Մեր մարզիկներին չի հաջողվել արժանանալ օլիմպիական ուղեգրերի:
Տղամարդկանց եռացատկում հաղթող է ճանաչվել Արամայիս Սարգսյանը, կանանց պայքարում՝ Քրիստինե Հարությունյանը: Մյուս մրցաձևում՝ հեռացատկում, հաղթողներ են ճանաչվել Արտակ Համբարձումյանը և Քրիստինե Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: