16:16 , 7 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեն նպաստում անվտանգության և վստահության մթնոլորտի ձևավորմանը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ցանկացած պարագայում զորավարժությունները, որոնց հիմքում դրված են հայտնի ուղղությամբ լեգենդները, իհարկե, չեն կարող նպաստել վստահության և անվտանգության մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է Պեսկովը` ակնարկելով, որ զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ:
Նշենք, որ Լեհաստանում հունիսի 6-ից սկսվել են ՆԱՏՕ-ի Anakonda անունը կրող զանգվածային զորավարժություններ, որոնց մասնակցում են 31 հազար զինծառայողներ Լեհաստանից, ԱՄՆ-ից և դաշինքի անդամ այլ 17 պետություններից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկեր 5 երկրներից: