14:10 , 7 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Շարժում - 88» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.«Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են.
- կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, և այն լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին,
- դատապարտում ենք տեղի ունեցածը և համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»: