12:54 , 7 հունիս, 2016
«Կոմերսանտը», հղում անելով Qrator Labs ընկերության ուսումնասիրությանը, ներկայացնում է ամբողջ աշխարհում հնարավոր խափանումների նկատմամբ կայունության մակարդակով առաջատար համացանցի ազգային սեգմենտները:
Ուսումնասիրության ընթացքում ընկերությունը հաշվարկել է ազգային սեգմենտի կայունությունը՝ կախված երկրի համար առավել կարևոր օպերատորից:
Առավել կայունը, պարզվել է, Մեծ Բրիտանիայի ազգային սեգմենտն է, Virgin Media օպերատորի խափանման դեպքում տեղական ցանցերի 3,4%-ը կմնար առանց կապի: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, TATA օպերատորի խափանումները կխափանեին գլոբալ հասանելիությունը տեղական ցանցերի 5%-ի համար:
Ռուսական «Ռունեթը» երրորդն է, դրա խափանումն անհասանելի կդարձներ ռուսական համացանցի սեգմենտի 5,5%-ը: