ԵՄ-ի համար ԼՂ հարցը օրակարգային է. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ


12:06 , 7 հունիս, 2016

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը երեկ հայտարարել է, որ ԵՄ-ն հուսով է՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կոնկրետ քայլ կդառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են դրա (հակամարտության կարգավորման) վրա: Բնականաբար, մենք աջակցում ենք այդ գործընթացին և հուսով ենք, որ հաջորդ հանդիպումը, եթե այն տեղի ունենա հունիսին, կարող է կոնկրետ քայլ դառնալ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

ԵՄ-ի համար այդ հարցը կարևոր, օրակարգում գտնվող հարց է»,- նշել է Մարդը: