Չափաբաժինները` 4-6: Այս խորովածի համի գաղտնիքը մարինադի և (համեմն ու սխտորը հիանալի համադրություն են) հում ապխտած բեկոնի մեջ է։ Միսը 2 սմ լայնությամբ, մոտ 1 սմ հաստությամբ և 8-10 սմ երկարությամբ կտրատում ենք և դնում մեծ ամանի մեջ։ Կանաչին, մանր քերիչով անցկացրած սխտորը, բուսայուղը լցնում ենք բլենդերի մեջ և հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
Սոուսը լցնում ենք մսի վրա և ձեռքերով խառնում ենք։ Միսը գիշերը սառնարանն ենք դնում, որպեսզի մարինացվի։
Մսի շերտի վրա ենք դնում բեկոնի շերտը, ռուլետաձև փաթաթում ենք և շարում փայտիկների վրա։ Յուրաքանչյուր փայտիկի վրա 4-5 ռուլետ է տեղավորվում։
Խորովածները գրիլ-թավայի մեջ առանց բուսայուղի տապակում ենք մինչև պատրաստ լինեն (ընթացքում մի քանի անգամ շրջում ենք, որպեսզի հավասար տապակվեն)։ Մատուցում ենք անմիջապես` տաք վիճակում։ Կարող ենք խորովածը պատրաստել ջեռոցում` ցանցի վրա։ Այդ դեպքում պետք է վերևի գրիլը միացնենք (եթե ջեռոցում ենք պատրաստելու, ապա փայտիկները մի քանի ժամով թրջում ենք):
Ի դեպ, խոզի մսից խորոված-գրիլ հարմար է մատուցել թե՛ գարեջրի, թե՛ բանջարեղենային աղցանի, թե կարտոֆիլի ջեռեփուկի հետ: