Մարտերի պատճառով մոտ 20.000 սիրիացիներ փախուստի են դիմել Մանբիջ քաղաքից. ՄԱԿ


09:30 , 7 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Սիրիական Մանբիջ քաղաքի մոտ 20.000 բնակիչներ լքել են իրենց տները՝ այդ շրջանում շարունակվող մարտերի պատճառով, որոնք ընթանում են ապստամբների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև, հայտնում է ՄԱԿ-ը:

Եթե մարտերը շարունակվեն, ապա այդ շրջանը կարող են լքել ևս 216.000 բնակիչներ, ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության հայտարարությունում, փոխանցում է BBC-ն։

Սիրիայի Ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչները`միջազգային կոալիցիայի աջակցությամբ, սկսել են Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի ուղղությամբ հարձակումը հունիսի 1-ին: Գործողության նպատակն է փակել ԻՊ-ի հասանելիությունը դեպի թուրքական սահման: Ապստամբները փորձում են գրավել Թաբկա, Մանբիջ և Ռաքքա քաղաքները: