Այս գիշեր ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ


08:40 , 7 հունիս, 2016
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից, որոնք կրել են անկանոն բնույթ:

ՊԲ առաջապահ զորամասերը չեն պատասխանել հակառակորդի սադրիչ քայլերին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: