Շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ


08:36 , 7 հունիս, 2016

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:

 Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից, որոնք կրել են անկանոն բնույթ:

ՊԲ առաջապահ զորամասերը չեն պատասխանել հակառակորդի սադրիչ քայլերին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։