02:49 , 7 հունիս, 2016
Lurer.com–ը գրում է.
85 տարեկան հասակում մահացել է Խորհրդային Միության լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»-ին:
1956 թ-ին լեգենդար շախմատիստը դարձել է գրոսմայստեր: Ընդհանուր թվով նա հաղթանակ է տարել միջազգային 100 մրցաշարերում: 1976 թվականից Կորչնոյն ապրում էր Շվեյցարիայում: Նա տարեց հասակում էլ շարունակում էր մասնակցել մրցաշարերի: 2011 թ-ի օգոստոսի նա 80 տարեկան հասակում հաղթել է վետերանների մրցաշարում: