Տարածաշրջանում բոլորն են վերադառնում իրենց բնական նպատակներին


00:49 , 7 հունիս, 2016
Վ. Պուտինը Աֆոնում նստեց բյուզանդական կայսրերի գահին` հստակ ուղերձ հղելով առ այն, որ ռուսական պետականության գաղափարախոսական առանցքը Կոստանդնուպոլսի կամ Ցարգրադի վերադարձի խնդիրն է և ռուսներն են ուղղափառության ջահակիրը...
Մի քանի օրից Ռ. Էրդողանը նշեց Կոստանդնուպոլսի գրավման հերթական ամյակը, իսկ հունիսի 6֊ին 1934թ.֊ից ի վեր առաջին անգամ Սուրբ Սոֆիայում իմամը Ղուրան կարդաց` հստակ ուղերձ հղելով, որ բյուզանդական ժառանգության վերադարձը Բյուզանդիան կործանած թուրքերի համար անընդունելի է...
Ինչպես ասում են` կենացները քաղցրանում են։ Տարածաշրջանում բոլորն են վերադառնում իրենց բնական նպատակներին ու պետական իմաստագաղափարական աշխարհընկալումներին. թուրքերը` պանիսլամիզմաթուրանականությանը, արաբները` իսլամական ակունքներին, իրանցիները` աքեմենյան նպատակներին, ռուսները` արևելաքրիստոնեական կենտրոնի գաղափարախոսությանը։ Մնաց մենք մեր պետականության իմաստն ու նպատակները ձևակերպենք...